Մեր ամբողջ ռեսուրսը դրել էինք ԼՂՀ ստեղծելու անլուծելի խնդրի վրա․ Փաշինյան

Մեր ամբողջ ռեսուրսը դրել էինք ԼՂՀ ստեղծելու անլուծելի խնդրի վրա․ Փաշինյան

«ԼՂ հարցը որոշ ուժեր օգտագործել են ՀՀ–ում պետության կայացումը թույլ չտալու համար»,– այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ։

«Այսինքն՝ մենք մեր ամբողջ ռեսուրսը, որ պետք է դնեինք պետություն ստեղծելու վրա, ՀՀ ստեղծելու վրա, դրել ենք ԼՂՀ ստեղծելու անլուծելի խնդրի վրա»,– ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ մեզ ասել են` ճանապարհներ, դպրոցներ, հիվանդանոցներ մի կառուցեք․

«Նույնիսկ [ասել են]` ինչի՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, դուք ի՞նչ խնդիր ունեք։ Արդյունքում` մեր ռեսուրսը ծախսել ենք անլուծելի խնդրի վրա»,– ասել է նա։