Բակո Սահակյանը ՊԲ շտաբում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանը ՊԲ շտաբում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը ՊԲ շտաբում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին են ներկայացրել ՊԲ նոր հրամանատար գեներալ մայոր Ջալալ Հարությունյանին։

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Աբրահամյանին հանրապետության պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, շնորհավորել Ջալալ Հարությունյանին բարձր ու պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս էլ ավելի կբարձրացնի բանակի մարտունակության աստիճանը: