Ռուսաստանի հարավում ստեղծվել է նոր զինվորական միավորում՝ դիվիզիա․ Սերգեյ Շոյգու

Ռուսաստանի հարավում ստեղծվել է նոր զինվորական միավորում՝ դիվիզիա․ Սերգեյ Շոյգու

Հարավային ռազմական օկրուգում ստեղծվել է եւս մեկ մոտոհրաձգային դիվիզիա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուն։ Նոր դիվիզիայի ստեղծումը, ըստ Շոյգուի, գլխավոր միջոցառումն էր այն 54 կազմակերպչական միջոցառումների շարքում, որ իրականացվել են Ռուսաստանի զինված ուժերում։

Նաեւ իրականացվել են միջոցառումներ՝ հրամկազմի ռազմա-կառավարչական հմտությունները կատարելագործելու ուղղությամբ։ Ներդրվել են նաեւ ռազմա-կառավարչական նորագույն համակարգեր։