ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է Խաչատուրյան քույրերի գործի քննության ավարտի մասին
Քննությունը աֆեկտային իրավիճակի առկայություն չի հայտնաբերել Խաչատուրյան քույրերի գործողություններում, ովքեր մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ։ Սպանության մոտիվը եղել է անձնական հակակրանքը, որը առաջացել է հոր կողմից սեփական դուստրերին տեւական ժամանակ հոգեկան եւ ֆիզիկական ցավ պատճառելու հետեւանքով, ինչը քննությունը դիտարկել է որպես մեղմացուցիչ հանգամանք։
Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Քույրերից երկուսի՝ Քրիստինայի եւ Անգելինայի գործերը փոխանցվել են դատախազություն՝ մեղադրական եզրակացության հաստատման համար։
Կրտսեր քրոջը՝ Մարիային կնշանակվի հարկադիր բուժում։ Քննությունը կարծում է, որ սպանություն գործելու պահին նա չէր կարող գիտակցել տեղի ունեցողը։
Կարծիքներ