Եթե էլեկտրահամակարգում տատանման աղբյուրն Իրանից է, վտանգավոր է Արցախի ու ՀՀ-ի համար

Եթե էլեկտրահամակարգում տատանման աղբյուրն Իրանից է, վտանգավոր է Արցախի ու ՀՀ-ի համար

Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանն իր ֆեյսբուքայն էջում գրել է․

«Եթե ճշմարիտ է այն, ինչ երեկ ասում էր էներգետիկայի փոխնախարարը, որ Հայաստանի, թեկուզև մասնակի, 

հոսանքազրկումը իրանական էլեկտրահմակարգում տեղի ունեցած տատանման հետևանք է, ապա դա խիստ վտանգավոր է ...... եթե իրոք այդպես է, ու աղբյուրն Իրանից է, դա ուղղակի սպառնալիք է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը։ Ապրիլյան պատերազմում Ադրբեջանն օգտագործեց դրոններ.... դրանց կառավարումն ու լիկվիդացումը իրականացվում է էլեկտրականությանը միացված սարքերով ու եթե հանկարծ այնպես պատահի, որ պատերազմական գործողություններ սանձազերծվեն ու պատահաբար նման մի տատանում լինի նույնպիսի հետևանքով, փաստացիորեն անգամներով կմեծանա հայկական ռազմուժի և ոչ միայն ռազմուժի խոցելիության մակարդակը .... ըստ էության կզրկվենք արդիական զինատեսակների և կիրառումից և լիկվիդացման հնարավորությունից։

Ուստի առավել քան հրատապ խնդիր է դառնում զինված ուժերի և պաշտպանական համակարգերի սեպարատ էլեկտրաապահովման հարցի լուծումը, ինչպես նաև այնպիսի համակարգերի ներդրումը, որոնք կկարողանան կայունացնել տատանվող էլեկրականության թափանցումը Հայաստան... այլապես էլեկտրատատանումը կարող է նույնքան արդյունավետորեն օգտագործվել մեր դեմ, որքան իննսունականներին գազատարի պայթեցումները.... մտածեք տղերք, պատասխանատուն դուք եք»։