Արքայազնը չի ցանկանում գնել «Մանչեսթեր Յունայթեդը»

Արքայազնը չի ցանկանում գնել «Մանչեսթեր Յունայթեդը»

Սաուդյան Արաբիայի Ինֆորմացիայի նախարար Թըրքի ալ Շաբանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ-Սաուդը մտադիր է գնելու բրիտանական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը։ Ինչպես հայտնում է sport24.ru-ն, նախարար ալ-Շաբանը հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը պարզապես հանդիպում է ունեցել Սաուդական ներդրումային պետական հիմնադրամի հետ քննարկելու համար հովանավորչության գործարքը, սակայն գործարքը որպես այդպիսին չի կայացել։