Փաշինյանը՝ Իմ քայլի գրասենյակում (տեսանյութ)

Փաշինյանը՝ Իմ քայլի գրասենյակում (տեսանյութ)

 

Ինչ մթնոլորտ էր տիրում «Իմ քայլի» շտաբում 

Ընտրությունների նախնական արդյունքները ամփոփվելուն պես «Իմ քայլը» դաշինքի շտաբում ասեղ գցելու տեղ չկար․ թիմի անդամներ, պատգամավորության թեկնածուներ, համակիրներ, լրագրողներ, նաև՝ արտասահմանյան լրատվամիջոցներից։
Հայտնի էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գալու է ժամը 12-ին, իսկ մինչ այդ բոլորը հետևում էին ԿՀԸ –ից հեռարձակումներին ու մասնակից քաղաքական ուժերի տոկոսներին։ Մի մասը մռայլված էին Հանրապետական կուսակցության՝ անցողիկ շեմին մոտեցող տոկոսներից։
Իսկ մի թեկնածու անգամ կեսկատակ ասաց՝ ես կուզենայի, որ 10 տոկոս քիչ հավաքեինք, բայց ՀՀԿ-ն չանցներ։
Ապա եկավ Փաշինյանը, նորից իրարանցում, որից հետո մի քիչ էլ հետևեցին էկրաններին, ապա վարչապետն ասպասելի հեռացավ նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանի ու այլ նախարարների հետ՝ խորհրդակցության։
Վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ քաղաքացիները կազմեցին բացարձակ հեղափոխական մեծամասնություն։
 «Այդ մեծամասնությունը որևէ օրենսդրական փոփոխություն իրականացնելու խնդիր չի ունենա, եթե միտումն այսպես ընթանա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ ընտրողների ցածր մասնակցությունը պայմանավորված էր  հապշտապ ընտրություններով։ Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան, հարցրեց՝ Իսկ ներկաներից որևէ մեկը կասի՞, թե այսօր ՀՀ-ում քանի՞ ընտրող կա։ Ըստ նրա՝ 1991 թվից ՀՀ-ում քաղաքացիություն ունեցող բոլոր քաղաքացիներն ընդգրկված են այդ ցուցակում։ Նա առաջարկեց՝ մոնիտորինգ անենլ վերջին 15 տարվա մամուլը և տեսնել, որ  մամուլն ամեն անգամ գրել է,որ իշխանությունն ունի մի քանի հազարանոց ռեսուրս․ դա բացակա ընտրողներն են,մահացածները։
Անուշ Դաշտենց