Մեր ընտանիքը անհիմն չի մեղադրելու,միևնույնն է, ամեն ինչ պարզվելու է. մահացած փոքրիկի ծնողներ

Մեր ընտանիքը անհիմն չի մեղադրելու,միևնույնն է, ամեն ինչ պարզվելու է. մահացած  փոքրիկի ծնողներ

 

Օրերս  «Արաբկիր»  բժշկական կենտրոն տեղափոխված 3-ամյա Մարիան  ըստ նախնական տեղեկությունների մահացել էր սրտի կանգից: Թե ինչն է եղել  երեխայի մահվան իրական պատճառը, վարկածները տարբեր էին:  Hraparak.am -ը կապ հաստատեց Մարիայի ընտանիքի հետ.  « Հաշվի առնելով հանրային մեծ ռեզոնանսը՝ մեր դստեր  մահվան հանգամանքերի հետ կապված, ուզում ենք տեղեկացնել, որ մեր փոքրիկը եղել է առողջ, չի ունեցել ուղեկցող որևէ հիվանդություն։ Երեխան մահացել է ասֆիքսիայից՝ շնչահեղձությունից, որն էլ, իր հերթին, առաջացել է սննդի վերին շնչառական ուղիներն ընկնելուց։ Մահվան պատճառն, ըստ ՀՄԴ-10 դասակարգի, T 17.9: Սա, արդեն, պաշտոնապես հաստատված և արձանագրված տեղեկություն է:Մեր ընտանիքը հետաքննությունից առաջ չի ընկնելու և անհիմն չի մեղադրելու: Միևնույնն է, ամեն ինչ պարզվելու է...Աստված թող բոլորի երեխաներին պահապան լինի»,-փոխանցեցին ծնողները:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, Երևանի թիվ 153 մանկապարտեզից  «Արաբկիր»  բժշկական կենտրոն էր տեղափոխվել 3-ամյա Մարիա Առաքելյանը: Նույն օրը  երեխան մանկապարտեզում ճաշից հետո պառկել է քնելու, մի քանի րոպե անց սկսել է խռխռալ։ Երբ դաստիարակը մոտեցել է նրան, նկատել է փսխած զանգված, իսկ փոքրիկը  նրա կանչին չի արձագանքել: Դաստիրակները զանգել են Շտապօգնության ծառայություն, ապա երեխայի հորը, որը մասնագիտությամբ բժիշկ է։ «Արաբկիր» ԲԿ–ի բժիշկները ժամեր շարունակ պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն ապարդյուն։ 23։30–ին ահազանգ է ստացվել, որ երեխան մահացել է։

 Մարիան, տան երրորդ զավակն էր։ Նրա ավագ քույրն  ու եղբայրը ևս հաճախել են նույն` համար 153 մանկապարտեզը։

Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 5-ին Դատախազությունում հարուցվել է քրեական գործ: