Էդ ժամանակ ես երիտասարդ էի․ինչ կապ ունի Նարեկ Սամսոնյանը Փաշինյանի հետ

Էդ ժամանակ ես երիտասարդ էի․ինչ կապ ունի Նարեկ Սամսոնյանը Փաշինյանի հետ

Այսօր քաղակտիվիստ նարեկ Սամսոնյանը բողոքի ակցիա էր իրականացնում Բաղրամյան 26-ում՝ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի առջև։ Նա Սարգսյանին համարում է «ֆեյք» քաղաքական գործիչ, իսկ Փաշինյանի կառավարությունն էլ «փուչիկ»։

Սամսոնյանին հարցրինք, թե ե՞րբ է հասկացել, որ Փաշինյանի կառավարությունը փուչիկ է, չէ՞ որ ժամանակին նրա հետ, կարծես թե, լավ հարաբերություններ է ունեցել, լուսանկարներ կան, որտեղ նա փաշինյանի կողքին կանգնած  է․

«Կարելի է վերջապես էս հարցերին պատասխան տալ, որովհետև այս հարցերը շատ կարևոր են։ Էդ բարձրախոսը ձեռքս նկարում ես այդ ժամանակ իրազեկում էի իրականացնում՝ հանրահավաքի իրազեկում, այդտեղ մեզ միացավ նաև Նիկոլ Փաշինյանը, նա իմ «ռուպրից» նաև խոսեց նաև այդ ժամանակ, և ասեմ Ձեզ ես համ երիտասարդ էի, համ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը այն չէր, ինչ որ հիմա է, Փաշինյանը իրական քաղաքական գործիչ էր, որը ընդդիմություն էր, և երբեմն իր գրպանից հանում էր Սահմանադրությունը և ասում, որ դա իր համար ամենակարևոր Աստվածաշունչն է պետության համար․․․»։

Մանրամասն՝ տեսանյութում։