Արամ Ա-ն այցելել է Հյուսիսային Կիպրոսի սրբավայրեր

Արամ Ա-ն այցելել է Հյուսիսային Կիպրոսի սրբավայրեր

Հունիսի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Հյուսիսային Կիպրոս, որը գտնվում է թուրքական հսկողության ներքո։ Նորին Սրբությանն ուղեկցել են Կիպրոսի Հայոց թեմի առաջնորդ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանը, կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը։ Արամ Վեհափառը եղել է Նիկոսիայի թուրքական բաժնում Վեհափառ Հայրապետը եղել է Ս Աստվածածին եկեղեցում, նույն տարածքում գտնվող Ազգային Առաջնորդարան եւ Մելիքյան-Ուզունյան դպրոց, ապա Ս․ Մակարի վանք։ Այս վանքը հիմնադրվել է դեռ 10-րդ դարում, գտնվում է Պենտաքլիոս լեռների լանջին, Հալեւկա նահանգում։ Ժամանակին հայտնի հոգեւոր մշակութային կենտրոնը 1974-ի թուրքական օկուպացիայից հետո թալանված է ու ավերված, ամայացած։ Ինչպես տեղեկանում ենքՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հայտարարությունից, Արամ Ա-ն հուզմունք է ապրել վանքի ոչ բարվոք վիճակը տեսնելով, վերստին համոզվելով, թե ինչ կարող է լինել մշակույթի եւ հոգեւոր արժեքների հետ, երբ այդ տեղով անցնում է թուրքը։