Բաց նամակ «Արտակարգ» Հայաստանի պարետ պարոն Տիգրան Ավինյանին առանց գլխարկի, դուխով քաղաքացուց

Բաց նամակ «Արտակարգ» Հայաստանի պարետ պարոն Տիգրան Ավինյանին առանց գլխարկի, դուխով քաղաքացուց

Ցավում եմ, որ իր ողջ պատմության ընթացքում ասպատակված ու հանուն ներխմբային շահերի անխնա շահագործված Հայաստանի Հանրապետությունը հիմա էլ Ձեզ ու Ձեր թիմին է հանդուրժում՝ իր շալակին որպես անիմաստ հեծվորների, եւ ենթարկվելով անգլուխ ձիավորների սանձին՝ լուռ քայլում է դեպի հակաԱստվածային, գերտերությունների կողմից նախապես փորված անդունդը։ Նախ կրկին հիշելով մեծանուն աշուղ Ջիվանու «Խելքի աշեցեք» ստեղծագործությունը՝ ուզում եմ Ձեզ հայտնել մտավախությունս՝ առ այն, որ Դուք արտակարգ դրության մեջ հայտնված ընտանիք կդժվարանաք կառավարել, ուր մնաց՝ պետություն։ Հետեւաբար, օգտվելով Սահմանադրությամբ ամրագրված՝ կարծիք արտահայտելու իրավունքից, կարծում եմ, որ Ձեր ու Ձեր թիմի կողմից ներկայիս արտակարգ «միջոցառումները» լուրջ կամ հակաճգնաժամային համարելը, մեղմ ասած, զավեշտալի է, քանի որ այս «համաճարակային» իրավիճակում Ձեր մտքի թռիչքն ու հետաքրքրությունները սկսվում եւ ավարտվում են թղթիկների վրա գրառումներ, «ուվալնենիներ» ստուգելով եւ կիսագրագետ կերպով վարչական ակտեր կայացնելու միջոցով պետական թալանված գանձարանը վերականգնելու պատրանք ստեղծելով։ Իսկ իրականում Ձեր՝ թղթիկ ստուգելու «հրամաններն ու որոշումները» միտված են վարակի տարածմանը, այլ ոչ թե դրա չեզոքացմանը։ 

Նախ ուշագրավ է այն փաստը, որ քաղաքացուն պարտադրում եք իր տնից բացթողնման թերթիկի հիման վրա տեղաշարժվել, իսկ ոստիկանին՝ ընդամենը դրա առկայությունն ու բացակայությունը ստուգել եւ ըստ դրա՝ արձանագրություն կազմել կամ չկազմել։ Սա, մեղմ ասած, ոչ այլ ինչ է, քան օդ թքել կամ կանգնած վիճակում միզել քամուն հակառակ․ վերը թվարկված ախմախությունների դեպքում նշված գործողություններն իրականացնողը կեղտոտում է ինքն իրեն։ Բայց Ձեր ոչ ճիշտ արտագրված ու եվրոպական երկրներից թխած տխեղծ որոշումների անփույթ կատարումը, դարձյալ կարծում եմ, ունի վարակը տարածելու գերագույն նպատակ, որը կարծես անբեկանելի հրաման լինի անորոշ ու անտեսանելի իրական հակաՔրիստոսական ղեկավարներից։ Այնպես որ, դարձյալ, վերստին, նորից ու կրկին կարծում եմ, որ Ձեր «միամիտ» մասնակցությամբ ու Ձեզ չենթարկվող ձեռքերով Դուք անում եք հակաԱստվածայինը, որի դեմը պետք է առներ հայ տղամարդը, բայց նրանց կեսը, արդեն սեռափոխված, Ձեր դեմ պոչ է խաղացնում ու կայքերում «մի փոր հացով» հայհոյանքներ գրում, մյուս կեսն իրեն հռչակել է քաղաքականությունից հեռու եւ սոված կոտորվելուց փրկվում է խաբեբայություններ ու քցոցիներ անելով, երրորդ կեսը նստած սպասում է իր մորթվելու հերթին։ 

Ցանկացած պահի մեռնելը կոշիկ լիզելուց նախընտրող՝ Արկադի Գալստյան, ծանուցման հասցեն՝ Եղվարդ, Զովունի 1-ին փող․ տուն 151։