Փաշինյանը ում հետ մոտ է, այդ երկրի հետ մեր հարաբերությունները վատանում են, ես վախենում եմ իր կոնտակտներից. Աշոտյան

Փաշինյանը ում հետ մոտ է, այդ երկրի հետ մեր հարաբերությունները վատանում են, ես վախենում եմ իր կոնտակտներից. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշտյանը պնդում է, որ արտաքին քաղաքականության ոլորտում Փաշինյանի կառավարության ծրագիրը իրենց ծրագրի կրկնօրինակն է, մինչդեռ, ըստ Աշոտյանի, Փաշինյանը նման է վարորդի, ում տվել են մեքենա, տվել են քարտեզ, սակայն նա մեքենա վարել չգիտի:

Աշոտյանի խոսքով՝ Փաշինյանը որ երկրի ղեկավարության հետ թվացյալ լավ հարաբերություններ ունի, այդ երկրի հետ հարաբերությունները վատանում են․ «Ես վախենում եմ իր այդ կոնտակտներից», - ասաց ՀՀԿ փոխնախագահը: