Ֆրանսիան դժգոհ է եւ ԱՄՆ-ից, եւ Չինաստանից

Ֆրանսիան դժգոհ է եւ ԱՄՆ-ից, եւ Չինաստանից

Միացյալ Նահանգները ավելի ու ավելի բարդ գործընկեր է դառնում Եվրոպայի համար։ Փարիզը հրաժարվում է ենթարկվել այն տնտեսական պահանջներին, որոնք Վաշինգտոնը առաջադրում է եվրոպական երկրներին։ Միաժամանակ նաեւ Ֆրանսիան չի հանդուրժի Չինաստանի աճող ազդեցությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը։ «Մեր քաղաքական ինքնիշխանությունը կախված է տեխնոլոգիական ինքնիշխանությունից։ Ֆրանսիան հրաժարվում է ենթարկվել Չինաստանին եւ ԱՄՆ-ին։ Եվրոպայի հետ միասին, Ֆրանսիան ինքն է ցանկանում լինել լիդեր»,- ըստ «360»-ի փոխանցման ասել է ֆրանսիացի նախարարը։