Դատարանն Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել

Դատարանն Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին Hraparak.am-ին հայտնեց Հարությունյանի շահերի պաշտպան Կարեն Հակոբյանը։

Պաշտպանը նաեւ նշեց, որ մոր օրերս պատրաստվում է որոշումը բողոքարկել։

Նշենք, որ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձանպես խոշոր չափերով փողերի լվացում): Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. երեկ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան:

Ըստ մեղադրանքի՝ Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Ս. Հ.-ին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք: