Ամերիկյան ռազմանավերը մուտք են գործել Պարսից ծոց

Ամերիկյան ռազմանավերը մուտք են գործել Պարսից ծոց

Ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող երկու հրթիռակիր ռազմանավեր մուտք են գործել Պարսից ծոց, ինչը չափազանց ուշագրավ է համարվել վերլուծաբանների կողմից՝ ամերիկա-իրանական հարաբերությունների սրացման ֆոնին։ Այս մասին հայտնում է USNI News-ը։ Նշենք, որ ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, հայտարարություն էր տարածվել, որում մասնավորապես ասվել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն լայնամասշտաբ պատերազմի շեմին են գտնվում։ Al Masdar News-ի կարծիքով իրանցի գեներալները կարծում են, որ հնարավոր պատերազմը լինելու է վճռական երկու երկրների առճակատման պատմության մեջ։