Պոլիկլինիկայի տնօրենը նախարարի խորհրդական նշանակվեց

Պոլիկլինիկայի տնօրենը նախարարի խորհրդական նշանակվեց
Հովհաննես Հարությունյան

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Հարությունյանը նշանակվել է առողջապահության նախարարի խորհրդական։ Նա ընդամենը ամիսներ առաջ էր նշանակվել ԲԿ-ի պոլիկլինիկայի տնօրեն՝ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանին հեռացնելուց հետո։ Մինասյանի ժամանակ ԲԿ տնօրենն ու պոլիկլինիկայի տնօրենը նույն անձն էր՝ Արա Մինասյանը։ Սակայն նրան հեռացնելուց հետո որոշվեց տարանջատել այս պաշտոնները եւ ԲԿ տնօրեն նշանակվեց Արման Հովակիմյանը, իսկ պոլիկլինիկայի տնօրեն նախարարի մտերիմներից մեկը՝ Գեւորգ Սիմոնյանը։

Վերջինս փորձել էր ինքնուրույն իրականացնել գնումների գործընթացը, կադրային քաղաքականությունը եւ գլխավոր տնօրենի հետ առաջացած հակասությունների արդյունքում հեռացավ պաշտոնից՝ հազիվ մեկ ամիս աշխատելուց հետո։ Դրանից հետո Հովհաննես Հարությունյանը նշանակվեց ԲԿ տնօրենի տեղակալ պոլիկլինիկական ծառայության գծով եւ մեծահասակների պոլիկլինիկայի տնօրեն։ Նա նախկինում եղել է «Բեռլին պոլիկլինիկայի» տնօրենը, սովորել եւ աշխատել է Մոսկվայում։ Ամեն ինչ նորմալ է, միայն պարզ չէ, թե ինչու են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը որպես տրամպլին կամ փորձադաշտ պահում՝ մեկ կամ մի քանի ամիսը մեկ տնօրեն փոխելով։