Կորոնավիրուս ունեցող հղի կանայք լույս աշխարհ են բերել մահացած երեխաների․ սկսվել է հետաքննություն 

Կորոնավիրուս ունեցող հղի կանայք լույս աշխարհ են բերել մահացած երեխաների․ սկսվել է հետաքննություն 

Իռլանդիայում կորոնավիրուս ունեցող ծննդկանները մահացած երեխաներ են լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։ Իռլանդիայի գլխավոր բժշկի տեղակալ Ռոնոն Գլինը հայտարարել է, որ ներկայումս նման չորս դեպք են արդեն գրանցել։

Բոլոր չորս կանայք կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել, որից հետո նրանք լույս աշխարհ են բերել մահացած երեխաների։ Երեխաների մահվան պատճառ կարող է հանդիսացած լինել պլացենտ ինֆեկցիան, որը կարող էր, ենթադրաբար, առաջանալ կորոնավիրուսի պատճառով։ Մասնագետները այն անվանում են Covid placentis։