Աֆղանստանում սպանել են «Թալիբանի» առաջնորդներից մեկին

Աֆղանստանում սպանել են «Թալիբանի» առաջնորդներից մեկին

Աֆղանստանում սպանել են «Թալիբան»-ի առաջնորդներից մեկին: Այս մասին հայտնում է Tolo News-ը:

Դաշտային հրամանատար Մահիբուլլան, ում զորքերը գտնվում էին Աֆղանստանի հյուսիս-արևելքում, սպանվել է Քունդուզ նահանգում: Նա Պակիստանի քաղաքացի էր:

«Թալիբան»-ը դեռ չի հաստատել Մահիբուլլայի մահը: