Գյումրիում սպորտային համալիր ստեղծելու ծրագիր կա

Գյումրիում սպորտային համալիր ստեղծելու ծրագիր կա

Այսօր՝ հուլիսի 16-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Մինսկում կայացած Եվրոպական երկրորդ խաղերի ոսկե մեդալակիր Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին (հունահռոեմական ոճի ըմբշամարտ), Աշխարհի, Եվրոպայի և միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Կարապետ Չալյանին (հունահռոեմական ոճի ըմբշամարտ) և նրանց մարզիչներին: Հանդիպման սկզբում քաղաքապետը ողջունեց ու շնորհավորեց մարզիկներին և նրանց մարզիչներին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հաղթանակները կլինեն շարունակական: Քաղաքապետն այնուհետ խոսեց մարզական ոլորտին առնչվող ծրագրերից՝ մասնավորապես առանձնացնելով Գյումրիում սպորտային համալիր ունենալու ծրագիրը, ապա խոսեց այդ և մի շարք այլ ուղղություններում առաջիկա անելիքների մասին: 


Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ուշադրության համար, խոսեցին սպորտի ոլորտում առկա խնդիրներից, քննարկեցին ու առաջ քաշեցին դրանց լուծման հնարավոր տարբերակներ, ապա նաև խոստացան հաջորդ մրցաշարերից եւս վերադառնալ մեդալներով:
Նշենք որ, Մինսկում կայացած Եվրոպական երկրորդ խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ, իսկ Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ: