Ռոբերտ Քոչարյանի որդու հաշվին փոխանցվել է 18 միլիոն դոլար. գլխավոր դատախազը հանդես եկավ ելույթով (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի որդու հաշվին փոխանցվել է 18 միլիոն դոլար. գլխավոր դատախազը հանդես եկավ ելույթով (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների քննությանը դատարանում ելույթով հանդես եկավ։

Նա իր խոսքում նշեց, որ առաջին ատյանի դատարանը փորձ է արել արդարադատությունից խուսափել․ «Առաջին ատյանի դատարանին փաստարկված և մանրամասն ներկայացվել է Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի նկարագրությունը, հանցավոր սխեմա առաձին փուլերով և դրանք ապացուցող դրվագներով»։

Դավթյանը նշեց, որ դատարանը հաշվի չի առել, որ, օրինակ, մեղադրյալի որդու բանկային հաշվին մեծ թվով գումարներ է փոխանցվել առանց որևէ հիմնավորման․ «Ինչպես կարող էր արդարադատությանը հակված դատավաորի մոտ հարց չառաջանալ, թե ինչպես կարող էր մեղադրյալը, որին արգելվում էր ձեռնարկատիրական գործունեություն կատարելը, 2007 թվականից սկսած երկու տարում նրա 26-ամյա որդու հաշվին փոխանցվել 18 միլիոն ԱՄՆ դոլար»։

Արթուր Դավթյանի խոսքով՝ փորձ է արվում բանակի ներգրավումը Մարտի մեկի դեպքերի ժամանակ ակտիվորեն քողարկել․ «Զինվորական ավտոմեքենաների համարանիշների, զինվորական համազգեստի տարբերանշանների փոխումը, քաղաքացիական անձանց հանդերձավորումը, դեպքից անմիջապես հետո ապացույցների փոփոխելու ուղղված բազում ապացույցներ կան»։

Մանրամասները՝ տեսանյութում։