Ղազախստանի նոր նախագահն այսօր կերդվի

Ղազախստանի նոր նախագահն այսօր կերդվի

Ղազախստանի նոր նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւի երդմնակալության օրը հայտնի է։ Նա կերդվի արդեն այսօր՝ մարտի 20—ին, Աստանայի ժամանակով, ուղիղ կեսօրին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։ Համաձայն Ղազախստանի օրենսդրության, նախագահի լիազորությունները ստանձնում է այդ երկրի պառլամենտի վերին պալատի՝ Սենատի նախագահը, տվյալ դեպքում՝ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը։