ՀՅԴ-ն արմատական ընդդիմություն է, և բացառվում է, որ կառավարության մաս կազմի

ՀՅԴ-ն արմատական ընդդիմություն է, և բացառվում է, որ կառավարության մաս կազմի
Իշխան Սաղաթելյան

Այսօր ՀՅԴ ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանն ու Արծվիկ Մինասյանը կառավարության ծրագրից կետ չթողեցին, որ չքննադատեին։Նրանց հարցրինք, թե հիմա ՀՅԴ-Ն  ընդդիմությու է, և եթե ընդդիմություն է, ապա արմատակա՞ն ընդդիմություն է։

Հնարավո՞ր է, որ իշխանությունները ՀՅԴ-ականներին առաջարկեն որևէ պորտֆել կառավարության կազմում և դաշնակցականները համաձայնեն՝ նկատի ունենալով, որ նման կերպ վարվեցին իրենց միակ ընդդիմությունը հռչակած  ՀՀԿ-ի մի շարք դեմքեր, որոշների մասին ել խոսվում է, որ դեռ նոր պետք է պաշտոն ստանան․

«Դաշնակցությունը ընդդիմություն է, դաշնակցությունը արմատական ընդդիմություն է, և մենք հստակ հայտարարել ենք։ Երբ որ մենք ասում ենք համագործակցություն, շատ հաճախ հարցնում են՝ հնարավո՞ր է մաս կազմեք կառավարությանը։ Մենք հայտարարում ենք՝ դա բացառվում է, որովհետև մենք հայտարարել ենք, որ մաս չենք կազմի այն կառավարությանը, որտեղ չունենանք վճռական խոսքի իրավունք»,- պատասխանեց Իշխան Սաղաթելյանը։