ԱՄՆ-ում անհամբեր սպասում են 

ԱՄՆ-ում անհամբեր սպասում են 

«Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությանը: Այդ թեմայով քննարկումներ եղել են, դրանք շարունակվում են, հույս ունեմ, որ մոտ ապագայում դրական լուր կունենանք»- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպան Ուիլյամ Գիլը:

Նա ասել է, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ երկիր է եւ լի է կողմերի հետ աշխատելու վճռականությամբ, որպեսզի օգնի հակամարտության բանակցությունների միջոցով կարգավորմանը: Ավելի վաղ ԱՄՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու նախաձեռնության մասին խոսել էր Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը:

Դատելով Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպանի հայտարարությունից, նման առաջարկ իրոք կողմերին արվել է եւ ներկայումս քննարկվում է հանդիպման ժամկետների հետ կապված հարցը: Անցյալ ամիս նման հանդիպում նախաձեռնել եւ կազմակերպել էր Ռուսաստանը` ԱԳ նախարար Լավրովի մասնակցությամբ: Ամերիկյան կողմն, ըստ երեւույթին, կփորձի բանակցություններին ներգրավել պետքարտուղար Պոմպեոյին: Ադրբեջանցի փորձագետները համարում են, որ կարգավորման «Լավրովի պլանը» սկզբունքորեն չի համապատասխանում Ադրբեջանի շահերին եւ ակնարկում են, որ ամերիկյան կողմն ավելի «կառուցողական գաղափարներ է առաջարկում»: