Սերժ Սարգսյանը չի համաձայնել հինգ շրջանները հանձնել

Սերժ Սարգսյանը չի համաձայնել հինգ շրջանները հանձնել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան այսօր լրագրողների հետ ավելի քան 4 ժամ տեւած հարցազրույցում անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ՀԱՊԿ խնդիրներին եւ այլ հարցերի, որոնք նաեւ առնչվում են Հայաստանին։ Ինչպես հայտնում է БЕЛТА լրատվական գործակալությունը Լուկաշենկոն ասել է, որ Երեւանում ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ժամանակ, երբ դեռ Հայաստանի նախագահն է եղել Սերժ Սարգսյանը, ինքը կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին լուծել այս խնդիրը գնալով փոխզիջումային լուծման։ Լուկաշենկոն պարզաբանել է, որ ինքը եւ Պուտինը նույնիսկ պատրաստակամություն են հայտնել խաղաղապահներ մտցնել, որոշակի երաշխիքներ ապահովելու համար։ «Հետո ասացի, Սերժ տուր այդ հինգ շրջանները։ Ինչ պատճառ կա, որ չես հանձնում, դրանք հո դատարկ անմշակ են։ Նա ասաց՝ եթե ես վերադարձնեմ, ապա նրանք կփակեն ճանապարհն ու կօկուպացնեն, մենք այդ քայլին չենք գնալ մենք դա չենք ուզում»։ Լուկաշենկոն նաեւ ասել է, որ եթե այդ շրջանները վերադարձվեին, ապա Ադրբեջանը եւ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ կազմում կլիներ Հայաստանի հետ։ Լուկաշենկոն նաեւ ասել է, որ Ռուսաստանն էլ է հանդես եկել որպես երաշխավոր, որ այնտեղ երբեք պատերազմ չի լինի, եթե հանձնվեն այդ շրջանները, որոնք նույնիսկ Հայաստանն է համարում որ Ադրբեջանինն են։ «Խոսքը Ղարաբաղի մասին չէ»,- շեշտել է Բելառուսի նախագահը։