Վարչապետի ստերը քիչ են, հիմա էլ ստի պաշարով ՄԻՊ-ն է օգնում

Վարչապետի ստերը քիչ են, հիմա էլ ստի պաշարով ՄԻՊ-ն է օգնում

Սույն տիկնոջը լսելով, միանշանակ կարելի է ասել, որ ինքը մարդու իրավունքների պաշտպանի  պաշտոնում «տեղադրվել է» Նիկոլ Փաշինյանի իրավունքները պաշտպանելու   համար։ Լսեք ինչ է ասում ողբերգական վթարի մասին, որի հետևանքով 29-ամյա հղի էր մահացել։

«Ես հետաքրքրվել եմ, և ինձ ներկայացված տեղեկատվությամբ` վարչապետը տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվել։ Հակառակ դեպքում` վստահեցնում եմ` կկանգնեցներ ավտոշարասյունը և կմոտենար տուժածին»։ Տիկինը տեղյակ  չէ, որ «Ֆեյսբուքի» իր էջում Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ քննարկումների համատեքստում Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Չախոյան Տարոնն է քոմենթել շեֆի շարասյան գործած սպանությունն ու ամեն գնով ջանացել արդարացնել տեղի ունեցածը, սրբել Փաշինյան Նիկոլի հետքերը` հայտարարելով, օրինակ, որ վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը` վարչապետը հրահանգել է Շտապ օգնություն կանչել եւ պարզել` ինչ է տեղի ունեցել:

Այս իշխանությունը հետևյալ գործելակերպով է գործում։ «Մի սուտասանի բաժին է ընկնում հազար դյուրահավատ, որոնք նրա ետևից կրկնում են նրա սուտը»։ Սրանք բոլորն անխտիր ստում են այն դյուրահավատների համար, որոնք պետք է իրենց սուտը կրկնեն։ Հայտարարել, թե ավտոշարասյան մեջ գտնվող վարչապետը չի իմացել դեպքի մասին վկայում է, որ այդ տիկինը հանդես է գալիս ոչ թե որպես մարդու իրավունքների պաշտպան, այլ իրեն այդ պաշտոնում նշանակածի պաշտպան։ 
Վարչապետի ստերը քիչ են, հիմա էլ ստի պաշարով ՄԻՊ-ն է օգնում։ 

Ինքը լավ կանի հետաքրքրվի, թե վարչապետի ավտորաշարասյունը իրարից անկա՞խ է գործում։ Մեկը մեկից խաբա՞ր չի։ Սա ի՞նչ նոր մեղադրանք է ավտոշարասյան վերաբերյալ։ 

Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը վրաերթի էր ենթարկել հղի կնոջ, ով մահացել էր։