Արթուրը և ընկերները նախագծել են թոքերի արհեստական շնչառության սարք

Արթուրը և ընկերները նախագծել են թոքերի արհեստական շնչառության սարք

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կոչը լսելով՝ մասնագիտությամբ ինժեներ Արթուր Շահինյանն ընկերների հետ նախագծել է թոքերի արհեստական օդափոխության սարք։ 

«Հրապարակի» հետ զրույցում Արթուրն ասաց, որ սարքը նախագծվել և հավաքվել է 4-5 օրում։

Հարցին, թե փորձարկվե՞լ է, Արթուրն ասաց․«Ինքը փորձնական մոդել է, նախ հետո, մենք հիվանդ չունենք, որ տանենք, միացնենք, փորձարկենք։ Մենք մեր վրա փորձարկել ենք, շնչառություն ապահովել ենք։ Բայց ասեմ, որ սարքը բոլոր ստանդարտներին համապատասխանում է, հետո էլ ոնց որ մեզ պետք է, որ նախարարարությունը մեզ լսի, եթե իրենց կհետաքրքրի, եթե իրենք կհովանավորեն, թե մենք մեր ուժերով, կարիք լինելու դեպքում կարող ենք արդեն մեծածավալ արտադրանք ստեղծել»։

Իսկ ի՞նչ ժամկետում և ինչքան մեծածավալ արտադրանքի մասին է խոսքը։ Արթուրն ասում է, որ նմուշը, որը սարքվել է տնային պայմաններում, զրոյից նախագծվել և պատրաստվել է 4-5 օրում՝ տնային պայմաններում։«Հաշվի առնելով էն հանգամանքը, որ բոլոր խանութները, շինանյութի ու տնտեսական խանութները փակ են, որ դետալներ ձեռք բերելը մեծ դժվարություններով է, մենք ավելի արագ կարող ենք անել, որովետև դետալների կեսը մենք ենք պատրաստել, կեսը մեր ծանոթ, բարեկամներին ենք խնդրել պատրաստեն, տոկարներ են և այլն»։

Ամեն դեպքում,Արթուրն ու ընկերները  երեկ նախարարության սոցիալական էջերին գրել են, տեղեկացրել են սարքի մասին, սակայն դեռ պատասխան չունեն՝ «ոչ մի տիպի»։
Մասնագիտությամբ ինժեներ-էլոկտրոնշիկ Արթուրն այս պահին աշխատում է ավտոսերվիսում ու ասում է․Բայց դա նշանակություն չունի։

Սարքի ինքնարժեքը նախագծողն այս պահին չի կարող ասել, քանի որ այն սարքվել է որպես օրինակ, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ քանակի օպցիաներ են անհրաժեշտ լինելու։ «Մեզ անհրաժեշտ է նաև բժիշկ-ռեանիմատոլոգի խորհրդատվություն, որը մեզ կասի առաջին անհրաժեշտության էլ ինչ օպցիաներ են հարկավոր», -ասում է նախագծողը։ Ամեն դեպքում, նա չի կարծում, որ սարքի ինքնարժեքը կգերազանցի 1000 ԱՄՆ դոլարը։

Քիչ առաջ նախարարության մամուլի խոսնակը լրագրողների էջում գրեց․«Խնդրում եմ փոխանցել, որ տվյալները ուղարկեն [email protected] հասցեին: ԲՏԱ նախարարությունից կկապվեն իր հետ»։