Հայբիզնեսբանկը միացել է Earlyone հաճախորդների հոսքերի հեռահար կառավարման համակարգին

Հայբիզնեսբանկը միացել է Earlyone հաճախորդների հոսքերի հեռահար կառավարման համակարգին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ հաճախորդները գործարքներ
կատարելու նպատակով այսուհետ կարող են Earlyone հավելվածի միջոցով նախապես
հերթագրվել և մասնաճյուղում սպասարկվել իրենց նախընտրած ժամին՝ առանց հավելյալ ժամանակ վատնելու:

Նոր ծառայությունը զգալիորեն կտնտեսի Բանկի հաճախորդների ժամանակը և ավելի հարմարավետ կդարձնի մասնաճյուղ այցելումը: Earlyone ծառայությանը միանալու համար հաճախորդին անհրաժեշտ էներբեռնել Earlyone բջջային հավելվածը AppStore/PlayMarket-ից, ընտրել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ դաշտը՝ նախընտրելով մասնաճյուղը, ամսաթիվը և ժամը, այնուհետև հավելվածի միջոցով ավտոմատ ստանալով կտրոնի համարը:

Մոտենալով մասնաճյուղ` հաճախորդը պետք է ընտրի հերթերի կառավարման համակարգի էկրանին «Բջջային կտրոնի հաստատում» դաշտը, մուտքագրի հավելվածով նախապես ստացած իր կտրոնի համարը, որից հետո ամրագրված ժամին կարող է սպասարկվել համապատասխան պատուհանի մոտ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ մասնաճյուղերի ցանկը, որտեղ հնարավոր է սպասարկվել Earlyone-ի միջոցով, ներկայացված է հավելվածում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…