Ինչու՞ էր «դաշտ բերվել» քահանան

Ինչու՞ էր «դաշտ բերվել»  քահանան

Քահանայի մասին եմ խոսելու, ով դուրս եկավ ԼԳԲՏ համայնքի դեմ։

Արտահայտման, դրսևորման մեջ չափից դուրսը, ծայրահեղությունը լավ բան  չէ։  Մարդիկ քեզ չեն հասկանա։ Քահանայի արածը՝ պահվածքի առումով, ծայրահեղություն էր։ Արժեքները, որոնք նա պահպանում է, սրբություն են, բայց պահպանման ծայրահեղությունը ընդունելի չէ։ Ինչևէ։ Սոցիալական ցանցերում սկսվեց նրան «Ձեռ առնելու գործընթաց»։ Կան մարդիկ, որոնց դուր չի եկել քահանայի պահվածքը և արտահայտվում են զուսպ։ Կան  մարդիկ, ովքեր դեմ են մեր եկեղեցուն և ազգային արժեքներին և պահը եկել է՝ ֆեյքերով կամ իրենց պրոֆիլով վարկաբեկում են այն։ Այդ գործընթացին աշխուժորեն մասնակցում են նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն իրենց անձնական էջերում։ Տեսնու՞մ եք՝ քահանան կարողացավ խառնել բոլոր շերտերին ու «զրույցն իրենով անել»։

Հիմա ո՞նց ընկալենք քահանային՝ ազգային արժեքների համար մարտնչո՞ղ․․․

Այս ամենի մասին ես այլ բան եմ մտածում։ Ծայրահեղությունների մեջ միշտ  դավադիր մի բան կա։ Առավել ևս, երբ այդ ծայրահեղությունն անսպասելի է, երբ մարդիկ չեն սպասում, որ եկեղեցու կողմից մեկը կարող է անել նման քայլ ու անու՜մ է․․․

Քահանայի «դաշտ մտնելն անսպասելի էր», այդ ինչպե՜ս եղավ․․․ Ինչպես մտավ անսպասելի՝ աղմկոտ, ճանապարհ փակման կոչերով, նույնքան անսպասելի  լռեց՝  փիլոնազուրկ լինելով։ Փիլոնազուրկ անելը ժամանակավոր գործընթաց է, Ավագ Շաբաթ կվերականգնեն փիլոնը։ Դա չէ էականը։

Ինչու՞ էր «դաշտ բերվել»  քահանան։

Քահանան «Դաշտ էր բերվել՝ մարելու այն բողոքի կրակը, որ կարող էր բարձրանալ»։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ խորհրդարանի ամբիոնից տրանսգենդեր Լիլիթի ելույթը, որը, գաղտնիք չէ, դժգոհության մեծ ալիք բարձրացրեց։
Հոգևոր ոչ մի հայր այդպես չէր վարվի․ այդքան պրիմիտիվ։  Էլ չեմ ասում՝ ճանապարհ փակելու կոչերը ու մնացածը։ Այնպես որ զբաղվեք քահանայով, իսկ կրակակետը, որը կարող էր իշխանության համար  տհաճ հետևանքներ ունենալ, լռեցված է։ Իսկ այն, ինչ պիտի արվեր՝ Եվրոպային ցույց տալու համար, արվեց։ 

․․․Իսկ Նիկոլ Փաշինյանի քահանայի կողմից այդպես վստահաբար սպառնալը․․․ Ե՞րբ ենք ապրելու իրական կյանքով։