«Արդարադատության հոգեհանգիստը». ծաղկեպսակ՝ Վճռաբեկ դատարանի շենքի դիմաց. (տեսանյութ)

«Արդարադատության հոգեհանգիստը». ծաղկեպսակ՝ Վճռաբեկ դատարանի շենքի դիմաց. (տեսանյութ)

«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ մանթաշյանը ՀԿ-ի մյուս անդամների հետ, ծաղկեպսակ է դրել Վճռաբեկ դատարանի շենքի դիմաց:

 

«Վենետիկի հանձնաժողովի զեկույցը եկավ ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունում մահացել է արդարադատությունը, և որպես հայ ավանդական մարդ՝ ես պարտավոր էի մահացած արդարադատության համար կազմակերպել հոգեհանգիստ և հարգանքի տուրք մատուցել, մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանի դիմաց, որովհետև հենց այստեղ իր քաղաքական հանձնարարությամբ վճիռ կայացրեց դատավոր Արմեն Դանիելյանը՝ այդպիսով սպանելով Հայաստանի Հանրապետության արդարադատությունը:

Մեր քաղաքական իշխանությունները կայացրել էին որոշում՝ կապված Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների համար զսպաշապիկ հանդիսացող և քաղաքական որոշումներ կայացնող վեթինգ գաղափարը, որի հակաիրավական լինելու մասին ևս փաստվեց Վենետիկի հանձնաժողովի՝ վերոնշյալ փաստաթղթով: Այն եկավ փաստելու նաև, ինչպես մենք պնդում էինք նախկինում, այնպես էլ հիմա՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետությունում ունի քաղաքական բանտարկյալի կարգավիճակ:

Մեր այս ակցիայով ցանկանում ենք, որ արդարադատությունը խաղաղությամբ հանձնվի հողին և թող Աստված նրա հոգին լուսավորի»,-ասել է Նարեկ Մանթաշյանը: