«Արմենիա» ռեստորանը՝ ռուսաստանյան իշխանության և ընդդիմության քաղաքական կրքերի հորձանուտում

«Արմենիա» ռեստորանը՝ ռուսաստանյան իշխանության և ընդդիմության քաղաքական կրքերի հորձանուտում

Ֆեյսբուքյան մի օգտատեր տեղեկացրել է, որ Մոսկվայում Տվերսկոյ բուլվար 28 հասցեում գտնվող«Արմենիա» ռեստորանը հայտնվել է ռուսաստանյան ընդդիմության և համակիրների թիրախում։ Մասնավորապես, երբ ընկերության սեփականատեր Հրանտ Ծատուրյանը հայտարարել է, որ ռեստորանը բարոյական վնաս է կրել հուլիսի 27-ի հակապուտինյան ակցիայի մասնակիցների պատճառով և 550 հազար ռուբլու վնասի մասին խոսել, ռուսասատանյան ընդդիմությունը թիրախավորել է հայկական ռեստորանը  Tripadvizer կայքում։ Մասնավորապես՝ չնայած նախորդ՝ մի քանի չափորոշիչներով ռեյտինգային ցուցանիշներին՝ օրինակ՝ գին -որակ, սպասարկում, սնունդ և այլն, հայկական ռեստորանը 5 միավորից ստացել է 4 կամ 4․5 միավոր, այցելուների բոլոր օգոստոսյան գրառումներում միայն վատ բաներ են գրված՝ «սարսափելի վայր», «նողկալի է», «սպասարկումը 0 է», «վատ է» և այլ վերնագրերի ներքո։

Մի այցելու գրում է, որ աղցանում հայտնաբերել է սև երկար մազ, մեկ այլ այցելու գրում է․ «Համեղ չէ, բայց շատ թանկ է»։ Մեկ այլ այցելու կիսվել է իր տպավորությամբ, որ երբեք չէր մտածի, որ Մոսկվայում կարող է նման վայր լինել․ ուտելիքը միջակից ցածր է, սպասարկումը  մղձավանջ է, այնտեղ գնալն էլ՝ փողերը քամուն տալ։