Այս գործիքներով պետք է կրճատել, նվազեցնել ու պայքարել պանդեմիայի դեմ

Այս գործիքներով պետք է կրճատել, նվազեցնել ու պայքարել պանդեմիայի դեմ

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը գրել է․

«Մեր քաղաքացիները գերակշիռ մասով պահպանում են դիմակ կրելու պահանջը։ Բոլորն էլ պատասխանատու են վերաբերվում իրենց հարազատների առողջությանն ու կյանքի անվտանգությանը։

Բայց համատարած դիմակ կրելը COVID-19-ի դեմ պայքարի հիմքը կամ դարմանը չէ։ Նախ, դիմակ կրելը տրամաբանական է փակ տարածքներում և այնտեղ, որտեղ ֆիզիկական տարածություն հնարավոր չէ պատել։

Դիմակն ընդամենը ուղեկցող միջոց է, իսկ հիմնականը արդյունավետ կառավարման վերաբերվող հարցերն են՝ վարակվածների ժամանակին հայտնաբերում, թեսթավորում, նրանց մեկուսացում, մեկուսացման վերահսկողություն, բժշկական ուղեկցություն և այլն, և այլն։
Այս գործիքներով պետք է կրճատել, նվազեցնել ու պայքարել պանդեմիայի դեմ։ Դիմակներն ընդամենը մեկ բաղադրիչ են համակարգային գործողություններում»։