Լիլիանան դանակահարել է Գոհարին

Լիլիանան դանակահարել է Գոհարին

Արարատի և Վայոց ձորի  ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է կենցաղային հողի վրա 2 հարևանուհիների դանակահարության գործով դատանքննությունը։ 

Գոռ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մասիս քաղաքի Հերացու փողոցի 17 շենքի 14 բն. բնակչուհի, 29.05.1998թ. ծնված Գոհար Մխիթարի Մարկոսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, 2019 թվականի հունվարի 21-ին ժամը 4:20֊ի սահմաններում, նշված շենքի հարևանությամբ գտնվող սննդամթերքի խանութի մոտ, նախկինում միմյանց միջև կենցաղային հարցերի շուրջ ունեցած տարաձայնությունները պարզաբանելիս վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում դանակով մեկ անգամ հարվածել է Գ.Մարկոսյանի ձախ աճուկային շրջանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր մարմնական վնասվածք, կյանքին վտանգ սպառնացող՝ որովայնի առաջային մակերեսի ծակած-կտրած որովայնի խոռոչ թափանցող վերքի' ստամոքսի վնասման ձևով:

Լիլիանա Հարությունյանին մեղսագրվում է դիտավորությամբ հանրության համար վտանգավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: