Բախումներ Իջեւանում.Վիրավորների թիվը հասել է 25-ի (լրացված)

Բախումներ Իջեւանում.Վիրավորների թիվը հասել է 25-ի (լրացված)

Լարված իրավիճակ է Իջևանում.Շուրջ 300 քաղաքացի անտառահատման պահանջով բոյկոտ են կազմակերպել: Արդյունքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են գրանցվել, գործի են դրվել նաեւ քարեր:Կան վիրավորներ: Ցուցարարները փակել են նաև դեպի Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհը, որի արդյունքում առաջացել է մեքենաների խցանում։ Ոստիկանների հետ բախումները ծանր հետևանքներ են ունեցել,  ըստ մեր տեղեկությունների կան հիվանդանոց տեղափոխվածներ։ Ցուցարարները հատկապես պահանջում են հանդիպում այն պաշտոնյայի հետ, ով խստորեն արգելել է անտառից փայտ դուրս հանել։ 

Վերջին տվյալներով մոտ 3հազար մարդ է հավաքվել։ Ճանապարհը շարունակում է փակ մնալ, խցանման մեջ են հայտնվել ինչպես բեռնատար ֆուռեր, այպես էլ մարդատար մեքենաներ։ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շտապ մեկնել է Իջևան։ Խորհրդանշական է, որ այս ակցիաները տեղի են ունենում վարչապետի հայրենի մարզում։

Վիրավորների թիվը հասել է 25-ի ։ Որպես զենք կիրառել են անտառից կտրած ճյուղերը։

 

Տեսանյութը՝ Hetq.am