Ադրբեջանական ՄԻԳ-29-ը խփվե՞լ է 

Ադրբեջանական ՄԻԳ-29-ը խփվե՞լ է 
Լուսանկարում՝ կործանված օդանավի հրամանատար փոխգնդապետ Ռաշադ Աթաքիշիեւն է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ՄԻԳ-29 օդանավի կործանման մասին: Ըստ այդմ, օդանավի հետ կապը խզվել է հուլիսի 24-ի ժամը 22:00-ի սահմաններում, երբ այն իրականացնում էր «պլանային ուսումնա-վարժական թռիչք»: Հայտնի է դարձել, որ ՄԻԳ-29-ը վարելիս է եղել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ամենափորձառու օդաչուներից մեկը՝ փոխգնդապետ Ռաշադ Աթաքիշիեւ:

Փորձագետները դժվարանում են խոսել աղետի պատճառների մասին՝ տեղեկատվության իսպառ բացակայության պատճառով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնիսկ չի հայտնում աղետի վայրի կամ գոնե թռիչքուղու կոորդինատների մասին: Նշվում է միայն, որ, ամենայն հավանականությամբ, օդանավն ընկել է Կասպից ծովը, բայց հատկապես շեշտվում է, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքային ջրերի սահմաններում: Ինչու՞ է արվում այս ընդգծումը: Մի՞թե կան կասկածի հիմքեր, թե, հնարավոր է, ադրբեջանական ռազմական օդանավը խախտել է մերձկասպյան որեւէ երկրի օդային տարածք եւ խփվել վերջինիս ՀՕՊ ուժերի կողմից: Միջադեպի առթիվ հատուկ խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարար Հասանովը: Ընդգծվել է պետական այլ կառույցների հետ սերտ համագործակցության կարեւորությունը: Ո՞ր կառույցների մասին է խոսքը, եթե ոչ՝ պետական սահմանապահ ծառայության: Այս դեպքում օդանավի խորտակման պաշտոնական վարկածի շուրջ կասկածներն ավելի են խորանում:
Լուսանկարում՝ կործանված օդանավի հրամանատար փոխգնդապետ Ռաշադ Աթաքիշիեւն է: