13-ամյա տղան երկու ինքնաթիռ է առեւանգել

13-ամյա տղան երկու ինքնաթիռ է առեւանգել

Չինաստանում 13-ամյա տղան երկու ինքնաթիռ է առեւանգել, որպեսզի զբոսնի դրանցով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Տեսահսկման սարքերը ֆիքսել են, թե ինչպես է անծանոթ դեռահասը մուտք գործում էքսկուրսիաներ կազմակերպող գրասենյակին պատկանող անգար՝ Թայհու լճի մոտ, որը գտնվում է Ծյանսու եւ Չժեծյան նահանգների միջեւ ու արդեն կեսգիշերն անց դուրս բերում երկու ինքնաթիռ ավտակայանատեղի։ Նրան հաջողվել է ոչ միայն հասնել ինքնաթիռի ղեկին, այլ նաեւ զբոսանք կատարել թեթեւ շարժիչավոր ինքնաթիռով։ Ընդ որում մեկով դեռ օդ չբարձրացած բախվել է պարսպին ու փորձել մյուսը։ Աշխատակիցները առավոտյան ժամանելով անգար ամեն բան պարզել են։ Աշխատակիցներից մեկը հիշել է, որ հետաքրքրասեր տղան նախորդ օրը եղել է անգարում ու հետեւել ինքնաթիռների աշխատանքին եւ իրենց հարցեր տվել։