Պեսկովը՝ Թրամփին ուղարկված Պուտինի նվերի մասին

Կրեմլը մանրամասներ չի հաղորդում, թե ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը ինչ նվերներ է նվիրում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուս նկարչի կողմից նկարված կտավին, որը նախագահ Պուտինը փոխանցել էր, որ հանձնեն նախագահ Թրամփին՝ օրերս Մոսկվա այց կատարած՝ ԱՄՆ նախպագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆի միջոցով։
«Կարող եմ միայն ասել, որ դա բացարձակապես անձնական նվեր է եղել, որը մեր նախագահը փոխանցել է իր ամերիկացի գործընկերոջը։ Եւ քանի որ այն անձնական նվեր է, մենք չէինք ցանկանա հավելյալ տեղեկություններ փոխանցել։ Եթե իհարկե՝ նախագահ Պուտինն այդ մասին չուզենա պատմել»,- ի պատասխան TACC-ի հարցման, ասել է Դմիտրի Պեսկովը։
Կարծիքներ