Ավագանու անդամը պետք է լինի անձեռնմխելի

Ավագանու անդամը պետք է լինի անձեռնմխելի

Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է .

«Հայաստանի Համայնքների Միության կողմից կազմակերպված աշխատաժողովի ժամանակ խոսեցի խնդիրների մասին, որոնց հետ բախվում է ավագանու անդամը իր լիազորությունների իրականացման ժամանակ՝ շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ մենք՝ ավագանու անդամներս, որևէ կերպ պաշտպանված չենք։

Ավագանու անդամը պետք է լինի անձեռնմխելի և կաշկանդված չլինի իր գործունեությունից կամ պարտականություններից բխող տեսակետ և կարծիք հայտնել։ 

Երևանի ՏԻՄ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետն ասում է.

Ավագանու անդամը իր լիազորությունների իրականացման ընթացքում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել ավագանու` իր կարգավիճակից բխող գործողությունների, ներառյալ` քվեարկության, ինչպես նաև ավագանիում հայտնած կարծիքի համար, եթե այն քրեորեն հետապնդելի արարք չէ»։