Իսկ դուք գիտեք թե հազի դեմ լավագույն բուժամիջոցը որն է

Իսկ դուք գիտեք թե հազի դեմ լավագույն բուժամիջոցը որն է

Բրիտանական Daily Mail-ը գրում է, որ գիտնականները պարզել են, որ հազի դեմ լավագույն միջոցը համարվում է շոկոլադը։ Նման եզրակացության հանգել են Հալլի համալսարանի մասնագետները։ Գիտնականները ավելի քան 160 պացիենտի փորձել են բուժել շոկոլադով եւ արդեն երկու օր անց նրանց մոտ նկատվել է հազի թեթեւացում, այն դեպքում, երբ ավանդական բուժամիջոցներով թեթեւացումը շատ ավելի ուշ է վրա հասնում։ Հետազոտությունները պարզել են, որ շոկոլադը ունակ է փափկացնելու կոկորդը եւ թուլացնելու բորբոքվածությունը։ Այդ պատճառով էլ շոկոլադ ընդունելուց հետո հազը դառնում է ավելի փափուկ։ Բացի այդ շոկոլադի հիմք հանդիսացող կակաոն իր մեջ պարունակում է տեոբրոմին նյութը, որը համարվում է արդյունավետ միջոց հազի դեմ պայքարի համար։ Իհարկե լրիվ չբառացելով դեղամիջոցներով բուժումը, մասնագետները խորհուրդ են տալիս զուգահեռ կիրառել նաեւ այսպես ասած շոկոլադային թերապիա, որպեսզի չափազանց մեծ քանակությամբ հակաբորբոքայիններից հնարավոր լինի խուսափել։