Արմեն Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել

Արմեն Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և մեկ այլ հրամանագրով նշանակվել Ուկրաինայում ՀՀ դեսպան:

Տիգրան Սեյրանյանի փոխարեն Չեխիայում դեսպանության ղեկավարի պաշտոնը կստանձնի Աշոտ Հովակիմյանը:

Սուրբ Աթոռում՝ Վատիկանում, ՀՀ դեսպան է նշանակվել Կարեն Նազարյանը:

Նախագահի մեկ այլ հրամանով Արտակ Ապիտոնյանը հետ է կանչվել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում դեսպանի պաշտոնից: