Ստամբուլում կաթվածահար վիճակ է. նոր մանրամասներ՝ քաղաքապետի ձերբակալությունից

Գրել ենք, որ այսօր ձերբակալվել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, Էրդողանի գլխավոր մրցակից, Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Էքրեմ Իմամօղլուն:
Դրանից հետո Ստամբուլում կենտրոնական փողոցները, ինչպես նաև մետրոյի կայարանները փակ են։
Սոցիալական ցանցեր և մեսենջերներ, այդ թվում՝ X, Instagram, YouTube, TikTok, Facebook և WhatsApp մուտք գործելու հետ կապված խնդիրներ են առաջացել։ DownDetector-ի տվյալներով՝ ամբողջ երկրում գրանցվել են խափանումներ:
Ստամբուլի նահանգապետարանը հայտարարության մեջ նշել է, որ «մարտի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ցույցերն արգելված են»։
Ստամբուլի հյուսիսում գտնվող Սարիյեր թաղամասում Իմամօղլուի տանը խուզարկությունները շարունակվում են։
Հիշեցնենք՝ դատախազությունը քաղաքապետի և նրա վարչակազմի անդամների դեմ մեղադրանք է առաջադրել կոռուպցիայի և ահաբեկիչների հետ համագործակցության մասով։
Բացի այդ, Ստամբուլի գլխավոր դատախազությունը 105 պետական ծառայողների և քաղաքական ակտիվիստների ձերբակալման հրաման է տվել։
Կարծիքներ