Հարցազրույց

Եթե ինքը ծնկի է եկել թուրքի դեմ, չի կարող պարտադրել մի ամբողջ ժողովրդի անել նույնը․ գնդապետ

Եթե ինքը ծնկի է եկել թուրքի դեմ, չի կարող պարտադրել մի ամբողջ ժողովրդի անել նույնը․ գնդապետ

Հարցազրույց գնդապետ Վաչագան Ղուկասյանի հետ։

-Պարոն Ղուկասյան, դուք եղել եք «Հայրենիք» կուսակցության զորախմբի շտաբի պետը, քանի՞ օր եք մասնակցել  մարտերին, ի՞նչ կարող եք ասել։

-Ուրեմն, առաջինն  ասեմ ինչպես է կազմավորվել «Հայրենիք» զորախումբը, ուրեմն՝ ես բացարձակ ոչ մի կապ չեմ ունեցել կուսակցության հետ, ծանոթ չեմ եղել գեներալ Վանեցյանին, ուղղակի ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց, ասաց՝ այսպիսի զորախումբ է կազմավորվում, անհրաժեշտ են զինվորականներ։ Ես եկա, ծանոթացա, Վանեցյանն առաջարկեց  մնամ զորախմբում եւ դառնամ իր զորախմբի շտաբի պետ, այդպես ես ընգրկվեցի։ Ստացել ենք զենքերը, ընդամենը 2 օր ժամանակ ենք  ունեցել, որպեսզի անցկացնենք ստորաբաժանման ներդաշնակում, եւ կառավարության ղեկավարի որոշմամբ՝  անձնակազմին հատկացվել է ընդամենը 9 փամփուշտ, որը անհրաժեշտ էր զենքերը բերել մարտական կիրառման, որից հետո մեկնել ենք առանջագիծ։ Մեծամասնությունը պրոֆեսորադասախոսական կազմից էին, այսինքն՝ մոտ 60-70 տոկոս մարդիկ առաջին անգամ էին զենք վերցնում։ Դուք պատկերացնո՞ւմ էիք ինչ է նշանակում 9 փամփուշտ եւ մեկնել առաջնագիծ։ Ամբողջ մեր նյութատեխնիկական ապահովումն իրականացվել է գեներալ Վանեցյանի անձնական միջոցներով։ Մեզ հատկացվել է 2 վաշտ, պլանավորված էր, որ մենք ինքներս մեզ փոխարինելու ենք, այսինքն՝ որոշակի ժամանակ հետո 2-րդ վաշտը փոխարինելու էր մեզ։ Մեկնել ենք Արցախ,մեզ տեղավորել են բազայում, անմիջապես հաջորդ օրը զորախումբը ընդգրկվել է մարտական գործողություններին Շուշի քաղաքի արվարձաններում։

-Դա այն ժամանա՞կ էր, երբ թեժ մարտեր էին Շուշիում։

-Այո, թեժ մարտեր էին, մենք ընդգրկվել ենք այդ մարտական գործողություններին։ Մի քանի օր հետո մեր զորախումբը պաշտպանական բանակի հրամանատարի հրամանով տեղափոխվեց մարտական գործողությունների այլ ուղղություն։ Այսինքն՝ մեր զորախումբը ամբողջությամբ ենթարկվել եւ կատարել է ՊԲ-ի հրամանատարի հրամանները։

-Սոցիալական ցանցերում շատ էին գրառումները, որ զինվորները սննդի, հագուստի, զենքի խնդիր չեն ունեցել, դուք խնդիրներ ունեցե՞լ եք։

-Մեր զորախումբն ամբողջությամբ ապահովված է եղել նյութատեխնիկական բոլոր միջոցներով։ Մարտական գործողությունների ժամանակ մի քանի անգամ դիմեցինք, որպեսզի փոխեն ծանր զենքերով, բայց մեզ հավաստիացրին, որ ոչինչ, դուք գնացեք, ձեզ կտրամադրեն։ Այսեմ Ձեզ, որ մարտական գործողության ժամանակ ամենածանր զենքերից մեկը՝ «Պեկան», առաջին մարտի ժամանակ դուրս եկավ շարքից։ Տղաս լացելով ասում էր՝ ինձ զենք տվեք, մեր կողքը Գորիսի ոստիկաններն էին , ասին ՝ արի քեզ ավտոմատ տանք, «Պեկա» չկա, այդպես էլ եղավ։ Ոզում եմ ասել, որ զենքերը, որոնք տվել էին, դուրս եկան ոչ պիտանի։

-Ինչպե՞ս էր հնարավոր պայքար մղել։

-Հարցը պետք է ուղղեք այսպես կոչված գերագույն հրամանատարին, որի որոշմամբ է հատկացվում զինվորին 9 փամփուշտ։

-Նիկոլ Փաշինյանը «Հայրենիքի» ջոկատին մեղադրել էր մարտական դիրքերը թողնելու, դասալքության մեջ։

-Սա ինձ վրդովվեցրե է, որ ինքը փրփուրը բերանին, դունչը ծռելով մաղձ, թույն էր թափում Վանեցյանի հանդեպ։ Դա գերագույն հրամանատարի պահվածք չէ, եթե դու ունես անձնական հակակրանք, թշնամանք մարդու հանդեպ, դու ոնց կարո՞ղ ես մի ամբողջ զորախմբի վատաբանել, մարդիկ զենք են վերցրել են, գնացել, բայց դա քո զինվորն է։ Դու պետք է դուխ տաս, ոչ թե սրիկայի պես կանգնես, զորախումբը փնովես։ Շոշ գյուղից «Կարմիր բազար» ընկած հատվածում մեզ տվել էին  պաշտպանության համար հատված, մեր զորախումբը բաժանվել է 3 դասակի եւ ամեն օր մի դասակ իրականացնում էր այդ դիրքերի պաշտպանությունը, դա որոշված էր տեղի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գեւորգ Մնացակնյանի հետ։ Երրորդ թե չորրորդ օրը Ղարաբաղից մեզ միացրել էին  մի ջոկատ, խնդիր էր դրվել, որ այդ ջոկատը պետք է մեզ հետ հերթապահություն իրականացնի։ Այդ օրը այդ ջոկատը եւ մեր զորախմբից 5 ծառայող ընդգրկվել էին մարտական հերթապահության, գիշերվա կեսին  հայտնեցին, որ դիրքերը լքել են, բարձրացանք, տեսանք, որ կցված ջոկատը թողել է դիրքերը, մեր 5 զինծառայողները մնացել էին։ Հաջորդ օրը մեզ դրվեց ուրիշ խնդիրներ, եւ մեր ծանր զենքերը մնացել էին դիրքերում, Վանեցյանն ինձ ասաց՝ բարձրացի, տե՛ս, եթե հնարավոր է զենքերը վերցրու, ես բարձրացա շտաբ, ասեց՝ վիճակը լավ է։ Բարձրացանք դիրքերը, եւ սկսեցի հավաքել զենքերը։ Ի՞նչ եմ ուզում  ասեմ, Նիկոլ, մենք դիրքերից չենք փախել, էդ դիրքերից վերջինը իջել եմ ես, իսկ մեր զորախուբը չի դասալքել, եթե դու ունես անձնական թշնամանք, մի վարկաբեկիր ամբողջ զորախմբին։ Համենայդեպս, էլի կգնանք։

-Բայց հայտնի ստորագրությունն է եղել, իրավիճակը փոխվում է։

-Դա դավաճանություն է, խոսքեր չեմ կարող գտնել, այդ հողում զոհվել են իմ եղբայրները, այդ հողն իմ համար շատ թանկ է։

-Պարոն Ղուկասյան, մենք կարո՞ղ էինք Շուշին պահել։

-Եկեք թողնենք այդ հարցը հետո, մի օր կլինի վերլուծություն, կգա դրա ժամանակը։

-Փողոցում պայքար է, 17 կուսակցություններ քաղաքացիների հետ պահանջում են Փաշինյանի հրաժարականը։

-Ես ինքս մասնակցել եմ հանրահավաքներին։ Վանեցյանի հետ շփվելու այս կարճ ժամանակահատվածում, Նիկոլի համակիրների մոտ ագրեսիվ պահվածք կա գեներալի հանդեպ,ժոովուրդ ջան, բավականին հրաշալի անձնավորություն է։ Ես ավելի շատ կգերադասեի  ունենալ իր նման վարչապետ, քան ինչ-որ անհասկանալի պահվածքով մեկին։

-Մարդիկ եւս շոկի մեջ էին այդ ստորագրությունից հետո, քաղաքացիները կմիանա՞ն այս պայքարին։

-Պարտավոր են, ժողովուրդը պետք է մասնակից լինի, պետք է չեղարկվի այնպիսի կետեր,որոնք խայտառակություն են։ Եթե ինքը ծնկի է եկել թուրքի դեմ , չի կարող պարտադրել մի ամբողջ ժողովրդի, որ անի նույնը։ Ես հավատում եմ գլխավոր շտաբի պետին, համարում եմ շատ գրագետ գեներալ եւ իր ամեն խոսքը ես ընդունում եմ, բայց կարելի է որոշակի դրույթներում կատարել փոփոխություններ։

-Օնիկ Գասպարյանն ասել, էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարությունը ստորագրելու որոշումը կատարել է իր առաջարկությամբ։

-Հասկանում եմ ինքն ինչ է ասել, ուղղակի դա է խեղաթյուրել է իր քմահաճույքերով։

-Փաշինյա՞նը։

-Այո։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image