Բանտից՝ վարչապետ․ Christian Science Monitor-ի անդրադարձը Փաշինյանի մասին

Բանտից՝ վարչապետ․ Christian Science Monitor-ի անդրադարձը Փաշինյանի մասին

Christian Science Monitor պարբերականն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններին։ Բավական ծավալուն այդ հոդվածը վերնագրված է «Բանտից վարչապետ» եւ, ըստ էության, ներկայացնում է Փաշինյանի անցած ուղին՝ բավական մանրամասն ներկայացնելով նաեւ նախահեղափոխական եւ լրագրային շրջանները նրա կենսագրության։ Հոդվածում կա անդրադարձ 2008-ի մարտի մեկի դեպքերին՝ նշելով, որ Փաշինյանը եւս եղել է այդ իրադարձությունների ժամանակ այնտեղ մյուս քաղաքական գործիչների հետ։

Ներկայացվում է, որ Փաշինյանը եւս բանտ է նստել, հետո, մյուս քաղաքական բանտարկյալների նման, համաներվել։ Ապա արդեն անցում է կատարվում 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին՝ ներկայացնելով բազմամարդ ցույցերը եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Բավական մանրամասնորեն ներկայացվում է հատկապես այն պահի դրամատիզմը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարելով, որ Փաշինյանը ճիշտ էր, իսկ ինքը սխալ․ հեռանում է քաղաքական ասպարեզից։ Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները բերեցին մի իրավիճակի, երբ ձեւավորվեց դեմոկրատիայի նոր մոդել հետսովետական տարածքում։

Հոդվածում խոսվում է նաեւ այն մասին, որ խարիզմա ունեցող լրագրող հեղափոխական, ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ երկրի վարչապետ եւ տեղափոխվեց կառավարական կեցավայր, ընտանյոք հանդերձ, սակայն, խոստացավ լինել ավելի թափանցիկ։ Հոդվածում հիշատակվում է, որ The Econimost հանդեսը Հայաստանը համարել է տարվա երկիր։