Մեր ծրագրերում կա սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու հարցը․ նախարար

Մեր ծրագրերում կա սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու հարցը․ նախարար

«Կրթության ոլորտում վայրիվերումներ կան վերջին ինն ամիսներին, որովհետև էն ռեֆորմները, որոնք իրականացնում ենք և ինչի մասին խոսում ենք, նոր են, ցավոտ են, և պետք է դրանց համակերպվել»,-այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

Թե ինչ են քննարկել հանդիպման ժամանակ, նախարարն ասաց, որ խոսել են շատ հարցերի վերաբերյալ, պառասխանել է մոտ 15-16 պատգամավորների հարցերի, մի այդքան էլ գրանցվել էին, նրանց հարցերին էլ մարտի 19-ին կպատախանի։ Հիմնական թիրախային հարցերը, ըստ նրա, դպրոցին է վերաբերել։ 

Սկսած ծրագրերից, չափորոշիչներից, վերապատրաստումներից, տնօրենների ընտրության կարգից, ուսուցիչների նշանակումներից մինչև ավագ դպրոց, ներառական կրթություն»։ Անդրադառնալով այն հարցին, թե ուսուցիչների մոտ բունտ է հասունանում, աշխատավարձերի հետ կապված, և շատերն ասում են, թե վարչապետին սխալ տեղեկություն են հաղորդում դրույքաչափերի հարցում, Արայիկ Հարությունյանն ասաց․ «Նման քննարկումներ կան, և թե՛ վարչապետը, թե՛ ես բազմիցս հայտարարել ենք, որ էդ հարցը մեր օրակարգում է առաջնային խնդիրներից է, և ամբողջական պատկերացում ունենալուց հետո կխոսենք աշխատավարձի բարձրացման վերաբերյալ։ Նախնական պետք է ասել, որ մեր ծրագրերում կա արդեն սեպտեմբերից աշխատավարձը բարձրացնելու մասին հարցը, այց էս պահին թիվ չեմ ասի»։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում ասել էր, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելը շատ բարդ է, մեծ ծախս է, հիմա ինչպե՞ս են բարձրացնելու, նախարարն ասաց․«Հիմա էդ միջոցները նաև մեր խնայողությունների հաշվին կանենք։ Դա էս տարի, եթե սեպտեմբերից անենք, մեծ ճնշում չի լինի բյուջեի վրա, հաջորդ տարվա բյուջեի վրա կլինի»։