Անհատ տաքսու վարորդները, միկրոբիզնես վարողները կազատվեն հարկերից

Անհատ տաքսու վարորդները, միկրոբիզնես վարողները կազատվեն հարկերից

Այսօր Գյումրիում մեկնարկած «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովին ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանը,Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, արտերկրից 50 գործարարներ, տեղի 150 գործարարներ, փորձագետներ, միջազգային կառույցների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Համաժողովի մեկնարկին վարչապետը շրջեց տաղավարներով,ծանոթացավ էքսպո ցուցահանդեսին:Համաժողովի երկրորդ հատվածում նա ելույթով հանդես եկավ :

Վարչապետն իր խոսքում հատկապես ընդծեց,որ ՀՀ տնտեսության մեջ ձևավորվելու է մի շերտ,որը կոչվելու է միկրոբիզնես:Կառավարությունն ազատելու է հարկերից միկրոբիզնեսով զբաղվողներին:

Նշենք,որ, ըստ վարչապետի,դրանք կարող են լինել հյուրատները և անգամ անհատ տաքսու վարորդները: