Մայքլ Ջեքսոնին դատի են տվել

Մայքլ Ջեքսոնին դատի են տվել

Մայքլ Ջեքսոնին դատի են տվել։ Վեյդ Ռոբսոնը եւ Ջեյմս Սեյֆչակը, ովքեր դարձել են «Լքելով Նեւերլենդը» սկանդալային ֆիլմի գլխավոր հերոսները, դատի են տվել Մայքլ Ջեքսոնի հիմնադրամին եւ մտադիր են այս անգամ մինչեւ վերջ հասցնել սեքսուալ բռնությունների հետ կապված գործը, որը մեղսագրվում է փոփո-երգի արքային։ Այս մասին հայտնում է Super.ru-ն։ Նրանք արդեն դատական վեճ ունեցել են Ջեքսոնի ժառանգների հետ, սակայն նրանց հայցը մերժվել էր 2017-ին՝ մասամբ նաեւ վաղեմության ժամկետի լրացած լինելու պատճառով։ Նրանք բողոքարկել էին այդ որոշումը, սակայն մինչեւ հիմա հարցը զրոյական կետից որեւէ տեղաշարժ չի ունեցել։ Այժմ արդեն, Կալիֆորնիա նահանգի նոր օրենքների, որոնք կապված են երեխաների հանդեպ բռնությունների վաղեմության ժամկետների հետ, Ռոբսոնն ու Սեյֆչակը կարող են հայցը հասցնել մինչեւ վերջ։ Առաջին դատական նիստը կկայանա արդեն այս շաբաթ։