Ինչպես ասում են, կառավարությունը ճիշտ է, ժողովուրդը՝ սխալ…

Ինչպես ասում են, կառավարությունը ճիշտ է, ժողովուրդը՝ սխալ…

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանում կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել /131 հոգի/, քան Վրաստանում, Ադրբեջանում և Ղազախստանում միասին վերցված՝ /111 հոգի/:
Վրաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի բնակչության ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30 միլիոն, Հայաստանինը՝ 3 միլիոն:
Դեռևս ս.թ. մարտի 20-ին կարծիք էի հայտնել, որ խիստ կասկածում եմ կորոնավիրուսի համաշխարհային վիճակագրական տվյալների օբյեկտիվությանը՝ համարելով այն համաշխարհային ԲԼԵՖ:
Այսպիսի վիճակագրություն հնարավոր չէ: Անգամ եթե ընդունենք, որ Ադրբեջանն ու Ղազախստանն ուղղակի հիմարի տեղ են դրել ամբողջ աշխարհին և այսպիսի տվյալներ են հրապարակում, ինձ համար հասկանալի չէ Վրաստանի պատկերը, որի համատեքստում Հայաստանում ուղղակի աղետ է:
Միայն այսօր մեր երկրում արձանագրվել է 355 նոր դեպք, ինչը նշանակում է, որ ձեռնարկվող միջոցները դեռևս անհրաժեշտ արդյունք չեն տալիս:
Բայց, ինչպես ասում են, կառավարությունը ճիշտ է, ժողովուրդը՝ սխալ…»