«Հրապարակ». Քաղաքացիների ոտքերից կախվելը եւ նրանց ճահիճների մեջ քաշելն ու այնտեղ պահելը չի ստացվելու

«Հրապարակ». Քաղաքացիների ոտքերից կախվելը եւ նրանց ճահիճների մեջ քաշելն ու այնտեղ պահելը չի ստացվելու

Երեկ կառավարությունում բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրինագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Կառավարությունը գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների եւ․․․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ոտքերից կախվելը եւ նրանց ճահիճների մեջ քաշելն ու այնտեղ պահելը չի ստացվելու»:

Նաեւ հայտարարել է, որ «շատ շահագրգիռ, պրոֆեսիոնալ քննարկում» պետք է նախաձեռնեն եւ լսեն բոլոր կարծիքները, բայց երբ տեսնեն, որ «Երկխոսության պատրաստակամությունն օգտագործվում է պրոցեսները կանգնեցնելու համար։ Սա ուղղակի չի լինելու, ուզում եմ բոլորս արձանագրենք եւ հստակ գնանք առաջ»։