Արդյոք տեռա՞կտ է եղել, թե՞ ոչ․ հարց՝ փոխնախարարին

Արդյոք տեռա՞կտ է եղել, թե՞ ոչ․ հարց՝ փոխնախարարին

«Սուրմալուի» տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Քիչ առաջ ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը հերթական անգամ զրուցում էր լրագրողների հետ, պատասխանում մի շարք հարցերի։ Դիտարկմանը, թե ի վերջո տեղի ունեցածը կարո՞ղ ենք կապել տեռակտի, դիտավորության հետ, Համբարյանը արձագանքեց․

«Մենք խոսում ենք ու ներկայացնում այն իրավիճակը, ինչի հետ մենք գործ ունենք։ Իրավիճակն այն է, որ մենք գիտենք՝ ինչ նյութերի հետ ենք գործ ունեցել, ինչ իրավիճակ  է նախնական մեր ունեցած պատկերացումներով եղել և այլն։ Հենց դրանից ելնելով ենք մենք ասում մեր տեսակետը ստեղծված իրավիճակի մասին։ Բացառելն ու պնդելը չէ հարցը, հարցն այն է, որ մենք ունենք մի իրավիճակ, որը չի խոսում դիտավորության մասին։ Եթե այդպիսի բան լինի, դրա պատասխանը պիտի տա մասնագիտական փորձաքննությունն ու հետաքննությունը։ Այս պահին , մեր դիտարկմամբ, նման բանի մասին խոսելու իմաստ պարզապես չկա»։