«Պրադան» հրաժարվել է բնական մորթիներից

«Պրադան» հրաժարվել է բնական մորթիներից

Իտալական «Պրադա» նորաձեւության տոնը հրաժարվել է բնական կենդանիների մորթիների օգտագործումից իր հագուստեղենի ու աքսեսուարների պատրաստման մեջ։ Այս մասին հայտնում է ռուսական Lenta.ru-ն՝ հավելելով, որ բնական մորթիներից հրաժարումը լինելու է աստիճանական եւ վերջնականապես դադարեցումը կլինի արդեն հաջորդ տարի։ Նման որոշում կայացվել է Fur Free ալյանսի հետ պայմանագիր կնքելուց հետո։

Ալյանսը ներառում է 50 կազմակերպություն, որոնք զբաղվում են կենդանիների պաշտպանությամբ։ Նորաձեւության տան ղեկավար Միուչի Պրադայի խոսքերի համաձայն, բնական մորթիների փոխարինիչների մշակումը կընդլայնվի ստեղծարար դիզայնի հնարավորությունները։ Նշենք, որ բնական մորթիների օգտագործումից հրաժարվել էին նաեւ Versace-ն, Gucci-ն, Burberry-ն, Michael Kors-ը եւ այլ բրենդներ։