Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը տեղափոխվել են

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը տեղափոխվել են

Արքայազն Հարրին եւ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը տեղափոխվել են թագավորական պալատից Ֆրոգմոր քոթեջ։ Այն գտնվում է Վինձորում։ Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը։

Ըստ հրապարակման, նրանք նույնիսկ հասցրել են հյուր ընդունել իրենց նոր տանը։ Վերջինս եղել է վիզաժիստ Դանել Մարտինը, որը Մեգանի հարսանեկան դիմահարդարման հեղինակն է։

Նշենք, որ արքայազն ու Մեգանը սոցկայքերում նաեւ իրենց առանձին օգտահաշվին են ստեղծել։

Հիշեցնենք, որ նրանք սպասում են իրենց առաջնեկին։